Անահիտ Ավանեսյանը բուժաշխատողների հետ քննարկել է ոլորտի առանցքային խնդիրները
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այսօր հանդիպել է բուժաշխատողների հետ։ Հանդիպմանը քննարկել են 3 տարվա կատարած աշխատանքը, անդրադարձել ոլորտի առանցքային խնդիրներին։
Վերջին 3 տարվա ընթացքում առողջապահության նախարարությունը 80 %-ով ավելացրել է առողջապահական համակարգին հատկացվող բյուջետային միջոցները, բարձրացրել է շուրջ 10,000 բուժաշխատողների աշխատավարձերը 30-40 %-ով, իրականացրել ոլորտային մի շարք փոփոխություններ։
2018-2021 թվականներին առողջապահության ոլորտի համակարգային փոփոխությունները գործող կառավարության գլխավոր առաջնահերթություններից են։
Այս ժամանակահատվածում կատարված բարեփոխումների, նոր ծրագրերի, առաջիկա անելիքների, ոլորտում առկա խնդիրների ու դրանց լուծումների մասին, ինչպես նաև բուժաշխատողների հարցուպատասխանին է հանդիպման ժամանակ անդրադարձել առողջապահության նախարարի պաշտոնակատարը։
Կարծիքներ