Պապուա Նոր Գվինեայի ափերին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՄՆ երկրաբանական ծառայությանը։
Էպիկենտրոնը գտնվել է Արավա քաղաքից 97 կմ հարավ-արևելք՝ Բուգենվիլ կղզում, որի բնակչությունը կազմում է ավելի քան 40 հազար մարդ։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիքի մասին չի հայտարարվել։
Կարծիքներ