Տյումենի շրջանի երկու գյուղերում թռչնագրիպի պատճառով արտակարգ ռեժիմ է սահմանվել
Տյումենի շրջանի Բորովսկի և Անդրեևսկի գյուղերում արտակարգ ռեժիմ է սահմանվել՝ Բորովսկայա թռչնաֆաբրիկայի տարածքում թռչնագրիպի բռնկման պատճառով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին կիրակի հաղորդվել է տարածաշրջանային շտաբում:
Ավելի վաղ, Տյումենի շրջանի Բորովսկայա թռչնաֆաբրիկայում հոկտեմբերի 13-ին 21 օր տևողությամբ կարանտին էր սահմանվել: Ավելի ուշ խիստ պաթոգեն գրիպի ենթակա թռչունները հեռացվել են:
Մինչ այս, թռչնագրիպի պատճառով կարանտին էր հայտարարվել Տյումենի մարզի Տյումենի, Իսեցկիի և այլ շրջանների մի շարք բնակավայրերում:
Կարծիքներ