Գաղտնալսման մասին իմանալուց հետո Մակրոնը փոխել է հեռախոսը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փոխել է իր հեռախոսը և համարն այն բանից հետո, երբ լուրեր են տարածվել այն մասին, որ նա զոհ է դարձել իսրայելական Pegasus էլեկտրոնային լրտեսական ծրագրերին, հուլիսի 23-ին հաղորդում է BBC- ն:
Ֆրանսիայի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Մակրոնը պատվիրել է նաև վերանայել անվտանգության արձանագրությունները:
Երեքշաբթի օրը Le Monde թերթը տեղեկացրել է՝ Մակրոնի հեռախոսներից մեկը եղել է Մարոկկոյի հատուկ ծառայությունների ցուցակում՝ Pegasus համակարգի միջոցով լրտեսում կազմակերպելու համար:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատվիրել է հետաքննություններ անցկացնել իսրայելական Pegasus էլեկտրոնային լրտեսական համակարգի միջոցով գաղտնալսման դեպքի առթիվ:
Մարոկկոյի իշխանությունները հերքել են Pegasus-ի օգտագործումը և հայտարարել, որ մեղադրանքները «անհիմն են և սխալ»:
Հունգարիայի, Իսրայելի և Ալժիրի իշխանությունները հետաքննություն են սկսել Pegasus-ի օգտագործման վերաբերյալ:
Կարծիքներ