Իսրայելը հրահանգել է տարհանել բոլորին Գազայի հատվածի Ալ-Քուդս հիվանդանոցից. Կարմիր մահիկը դիմել է միջազգային հանրությանը

Իսրայելը հրահանգել է տարհանել բոլորին Գազայի հատվածի Ալ-Քուդս հիվանդանոցից. Կարմիր մահիկը դիմել է միջազգային հանրությանը

Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերությունը Իսրայելի իշխանություններից հրահանգ է ստացել տարհանել մարդկանց Ալ-Կուդս հիվանդանոցից, որը գտնվում է Գազայի հատվածի հյուսիսում։

Այս մասին ասված է կազմակերպության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ:

«Պաղեստինյան Կարմիր մահիկի ընկերությունը հենց նոր հրաման է ստացել Իսրայելի օկուպացիոն իշխանություններից, որոնք սպառնում են հրթիռակոծել Ալ-Քուդսի հիվանդանոցը և պահանջում են անհապաղ տարհանել հիվանդներին»,- ասված է տեքստում։

Կազմակերպության տվյալներով՝ բացի բուժանձնակազմից, հիվանդանոցում կա ավելի քան 400 հիվանդ և այնտեղ ապաստանած մոտ 12 հազար տեղահանված խաղաղ բնակիչ։

«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու հերթական կոտորածը, ինչպիսին տեղի ունեցավ Ալ-Ահլի բապտիստական հիվանդանոցում»,- ընդգծել է Կարմիր մահիկը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում