Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը չի չեղարկվել, այն հետաձգվել է. Վարդան Տողանյան
Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը չի չեղարկվել, այն հետաձգվել է տեխնիկական պատճառներով: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, նշելով, որ հետաձգումը կապված չէ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ:
«Ոչ մի կերպ կապված չէ»,- նշել է դեսպանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք հետաձգումը կապվա՞ծ է Լեռնային Ղրաբաղում առկա իրավիճակի հետ:
Դեսպանը նշել է, որ նիստը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 14-18-ը և օդային հաղորդակցության բացակայության պատճառով է այն հետաձգվել:
«Հիմա նույնպես օրը հետաձգվել է, որովետև նախ կա Հայաստանում գտնվելու անհրաժեշտություն, և երկրորդ պատճառը Ռուսաստանի հետ օդային պարբերական հաղորդակցության բացակայությունն է: Բացառապես այս պատճառներով է հետաձգվել գործուղումը»,- պարզաբանել է Տողանյանը:
Կարծիքներ