Սահմանափակումները չեն գործի. յուրաքանչյուր դպրոցի հանդեպ կկիրառվի առանձին մոտեցում. ԿԳՄՍՆ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը որոշում է կայացրել սույն թվականի դեկտեմբերի 7-ից վերսկսել առկա ուսուցման գործընթացը ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների նաեւ 5-12-րդ դասարանների սովորողների համար՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի N 24-Ն հրամանով հաստատված պահանջների պահպանմամբ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը որոշում է կայացրել սույն թվականի դեկտեմբերի 7-ից վերսկսել առկա ուսուցման գործընթացը ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների նաեւ 5-12-րդ դասարանների սովորողների համար՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի N 24-Ն հրամանով հաստատված պահանջների պահպանմամբ:
Սա նշանակում է, որ յուրաքանչյուր դպրոցի հանդեպ կկիրառվի առանձին մոտեցում՝ կախված դպրոցում դեպքերի թվից՝ ժամանակավոր հեռավար ուսուցման անցնելով։
Ռիսկի խմբում գտնվող երեխաները կշարունակեն հեռավար ուսուցումը՝ կենտրոնացված հեռավար ուսուցման միջոցով։
Ուղեցույցով սահմանված սահմանափակումները, ինչպես գրատախտակի մոտ կանչելու արգելքը, չեն գործի՝ բացառությամբ 20 եւ ավելի սովորողների դեպքում դասարանը խմբերի բաժանելու եւ ըստ այդմ ուսումնական պրոցեսը կազմակերպելու մասին դրույթի»,- հայտնում են նախարարությունից։
Կարծիքներ