Հարուցված են քրգործեր Ադրբեջանի կողմից ագրեսիայի ակտ իրականացնելու վերաբերյալ. ՔԿ նախագահ

Հարուցված են քրգործեր Ադրբեջանի կողմից ագրեսիայի ակտ իրականացնելու վերաբերյալ. ՔԿ նախագահ

Արդեն իսկ հարուցված են քրեական գործեր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ագրեսիայի ակտ իրականացնելու, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների վերաբերյալ:

Այս մասին Կառավարության նիստին հայտարարեց ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը:

Նա հայտնեց, որ լայնածավալ քննչական գործողություններ են այս պահին տեղի ունենում. Քննչական կոմիտեն լրացուցիչ հանդես կգա հայտարարությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում