Ծառուկյանի աջակիցները դատարանի դիմաց են
Դատարանի դիմաց այս պահին հավաքվել են Ծառաուկյանի աջակիցները և ԲՀԿ-ական պատգամավորներ` Նաիրա Զոhրաբյանը, Միքայել Մելքումյանը, Իվետա Տոնոյանը և այլք:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում քննվում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը: Խափանման միջոցի հարցը քննում է դատավոր Մնացական Մարտիրոսյանը: Հիշեցնենք որ նախորդ նիստը նշանակվել էր երկու օր առաջ՝ սեպտեմբերի 22-ին, սակայն չէր կայացել: Ծառուկյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով՝ ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը: Նշենք որ Ծառուկյանը մեղադրանքը չի ընդունում, այն որակում է ապօրինի։
Կարծիքներ