Կոստա Ռիկան աշխարհում առաջին երկիրն է, որը երեխաների համար COVID-19-ի դեմ պարտադիր պատվաստում է մտցրել
Կոստա Ռիկան աշխարհում առաջին երկիրն է, որը 5-11 տարեկան երեխաների համար COVID-19-ի դեմ պարտադիր պատվաստում է մտցրել։ Այս մասին տեղեկացվում է տեղի առողջապահության նախարարության կայքում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Երեխաների եւ դեռահասների շահերի լավագույն ապահովման սկզբունքին համապատասխան՝ <...> Պատվաստման եւ համաճարակաբանության ազգային հանձնաժողովը որոշել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը դառնում է պարտադիր բոլոր անչափահասների համար»,- ասվում է հաղորդագրությունում։
Հավաստիացվում է, որ երկրում երեխաների համար արդեն պարտադիր են ջրծաղկի, պոլիոմիելիտի, ինչպես նաեւ մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումները։ Այժմ ցանկում ներառել են նաեւ քովիդի դեմ պատվաստումը։ Տեղեկացվում է նաեւ, որ կոստառիկացի պատանիների (12-19 տարեկան) 73 տոկոսը արդեն պատվաստված է առնվազն մեկ դեղաչափով։ 5-11 տարեկան երեխաների պատվաստումը նախատեսում են սկսել 2022 թվականից։
Կարծիքներ