Ինքնասպանություն Ախալքալաքում․ միջին տարիքի կինն իրեն ցած է նետել կամրջից

Ինքնասպանություն Ախալքալաքում․ միջին տարիքի կինն իրեն ցած է նետել կամրջից

Այսօր՝ ժամը 11։00-ի սահմաններում, Վրաստանի հայաբնակ Ախալքալաք քաղաքում միջին տարիքի հայ կին է ինքնասպանություն գործել։ Նա իրեն ցած է նետել Ախալքալաքի՝ նախկին զինվորական ավանը միացնող հետիոտնային կամրջից։

«Հայկական ժամանակին» ականատեսները փոխանցեցին, որ ցած նետվելուց առաջ կինը նստած է եղել կամրջի աստիճաններին, ապա բարձրանալով ճաղավանդակի վրա գտնվող ջրատարներին՝ վայրկյանների ընթացքում ցատկել է կամրջից:

Ականատեսների խոսքով՝ կինը զինվորական ավանի կողմից էր եկել դեպի Ախալքալաք: Նրա ինքնությունը դեռ պարզված չէ։

Երբ ոստիկանությունն ու շտապօգնությունը ժամանել են դեպքի վայր, կինն արդեն մահացած է եղել։ 

Այս պահին դեպքի վայրում աշխատում է Վրաստանի ոստիկանությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում