Կարմիր Շուկա-Ստեփանակերտ ճանապարհահատվածում մեքենան գլորվել է ձորը. կա տուժած

Կարմիր Շուկա-Ստեփանակերտ ճանապարհահատվածում մեքենան գլորվել է ձորը. կա տուժած

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Ասկերանի շրջանի բնակիչ, 1995թ.ծնված Ն. Օ.-ն, վարելով «Միցուբիշի-Աուտրեկ» մակնիշի ավտոմեքենան, Կարմիր Շուկա-Ստեփանակերտ 44-րդ կիլոմետրում կորցրել է ավտոմեքենայի նկատմամբ լիարժեք ղեկակառավարումը, ճանապարհից դուրս եկել դեպի աջ, բախվել մետաղյա արգելապատնեշին ու գլորվել ձորը, ինչի հետևանքով վերջինս, ստացած մարմնական վնասվածններով, անգիտակից վիճակում, տեղափոխել է «Հանրապետական» բժշկական կենտրոն»:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում