ՆԱՍԱ-ի տիեզերագնացը պատմել է Միջազգային տիեզերակայանում ամերիկացի ու ռուս տիեզերագնացների փոխհարաբերությունների մասին

Միջազգային տիեզերակայանում ամերիկացի և ռուս տիեզերագնացների հարաբերություններն ընդհանրապես չեն փոխվել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով, տիեզերակայանում բոլորը կենտրոնացած են արդյունավետ աշխատանքի և համատեղ ջանքերի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Թոմաս Մարշբերնը, ով անցյալ շաբաթ է վերադարձել Միջազգային տիեզերակայանից։
«Ինչ վերաբերում է միջազգային հարաբերություններին, դրանք ընդհանրապես չեն փոխվել: Մենք մեր գործընկերների, այդ թվում՝ ռուս գործընկերների հետ հարաբերությունների ավելի քան 40 տարվա պատմություն ունենք»,- ասել է նա Երկիր վերադառնալու առթիվ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
Մարշբերնը, ով Միջազգային տիեզերակայան էր գնացել SpaceX с ընկերության Crew-3 առաքելության շրջանակում, ասել է, որ տիեզերակայանում անցկացրած կես տարին եղել է «հաճելի ու արդյունավետ»:
Կարծիքներ