Աննախադեպ ցուցանիշ. 2021 թվականի մայիսի տվյալներով` եկամուտ ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 635 հազար
Աննախադեպ ցուցանիշ. 2021 թվականի մայիսի տվյալներով` եկամուտ ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 635 հազար։ 2021 թվականի ապրիլի համեմատ՝ ավելի է շուրջ 8.5 հազարով։
2020 թվականի սեպտեմբեր ամսվա համար եկամուտ ապահոված աշխատատեղերի թիվը կազմում էր շուրջ 632 հազար, որն աննախադեպ էր և Հայաստանի Հանրապետության վիճակագրական պատմության մեջ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն էր, սակայն 2021 թվականի մայիս ամսին գերազանցվել է նաև այդ ցուցանիշը:
2021 թ․ մայիսին՝ նախորդ տարիների նույն ամիսների համեմատությամբ, աճել է նաև աշխատատեղերի գծով հայտարարագրված եկամուտը (հարկման բազան)` կազմելով շուրջ 134.7 մլրդ դրամ, ինչը 22 մլրդ, 25 մլրդ և 38 մլրդ դրամով գերազանցել է համապատասխանաբար 2020թ., 2019թ. և 2018թ.-ի ցուցանիշները։
Կարծիքներ