5,1 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Ավստրալիայի ափերի մոտ
Հունիսի 24-ին 5,1 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Հնդկական օվկիանոսում՝ Ավստրալիայի ափերի մոտ: Այդ մասին հայտնել Է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Ավստրալիայի Բրում քաղաքի (բնակչությունը 8,5 հազար) Քեյբլ Բիչ լողափից 206 կիլոմետր դեպի հարավ - արեւմուտք:
Օջաշն ընկած Է եղել 15 կիլոմետր խորության վրա: Ցունամիի սպառնալիքի մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ