Բավարիայի 4 խաղացող բաց կթողնի Ատլետիկոյի դեմ խաղը
«Բավարիայի» մարզչական շտաբը լրացուցիչ արձակուրդ է տվել թիմի 4 ֆուտբոլիսըի, որոնք չեն մեկնել «Ատլետիկոյի» դեմ խաղին։
Խաղին չեն մասնակցի դարպասապահ Մանուել Նոյերը, կիսապաշտպաններ Կորենտեն Տոլիսոն ու Լեոն Գորեցկան, ինչպես նաև հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին։
ՉԼ խմբային փուլի 5-րդ տուրի խաղը կկայանա երեքշաբթի օրը Մադրիդում։
Մյունխենցիներն արդեն ապահովել են փլեյ-օֆֆի ուղեգիրը։
Կարծիքներ