Իսրայելի օդուժի հարվածի հետևանքով Լիբանանի հարավում 5 մարդ է զոհվել

Իսրայելի օդուժի հարվածի հետևանքով Լիբանանի հարավում 5 մարդ է զոհվել

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածել են Լիբանանի հարավում գտնվող Թեյր Հարֆա սահմանամերձ շրջանի Շամաա բնակավայրին։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտել է Al Jadeed հեռուստաալիքը։

Ըստ աղբյուրի՝ հարվածին հետևանքով ավերվել է տուն, որտեղ ապրել են սիրիացի փախստականներ։ Հարվածի հետևանքով զոհվել են մի կին և նրա չորս երեխաները, ևս երկու մարդ վիրավորվել է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում