Գյումրու Պարոնյան փողոցում մեքենա է այրվել

Գյումրու Պարոնյան փողոցում մեքենա է այրվել

Հունվարի 16-ին, ժամը 09։05-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Պարոնյան փողոցում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

ԱԻՆ տեղեկատվությամբ, հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 09։19-ին, մարել՝ 09։26-ին։ Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Այրվել է «Opel Astra J» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հետնամասը և ցուցիչների վահանակը՝ մասամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում