«Կանաչների» առաջնորդը հայտարարել է Ավստրիայի կոալիցիոն կաբինետի աշխատանքի շարունակման մասին
Ավստրիայի կոալիցիոն կառավարության համատեղ աշխատանքը «Ավստրիայի ժողովրդական կուսակցության» և «Կանաչների» կուսակցության կազմում կշարունակվի Սեբաստիան Կուրցի հեռանալով և ներկայիս արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգի՝ կանցլերի պաշտոնով: Այդ մասին շաբաթ օրը հայտարարել է Կանաչների առաջնորդ Վերներ Կոգլերը:
Նրա խոսքով՝ կանցլերի պաշտոնից Սեբաստիան Կուրցի հրաժարականը ճիշտ և կարևոր քայլ է կառավարության հետագա համագործակցության և Ավստրիայի առջև պատասխանատվության համար:
Կոգլերը հավելել է, որ հետագա գործողությունները քննարկել է անձամբ Կուրցի, Շալենբերգի և Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենի հետ: Կիրակի «Կանաչների» առաջնորդը աշխատանքային հանդիպում կունենա Շալլենբերգի հետ կառավարությունում համագործակցության շարունակության վերաբերյալ:
Կարծիքներ