Ռուսաստանի դրոշն իջեցվել է ԵԽ անդամ երկրների դրոշների շարքից
Եվրախորհրդի Նախարարների կոմիտեն մարտի 16-ին կայացած արտահերթ նիստում որոշում է կայացրել Ռուսաստանի Դաշնությունը դուրս թողնել Եվրախորհրդից։
Այս մասին ասվում է Եվրախորհրդի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Ռուսաստանը միացել է Եվրոպայի խորհրդին 1996 թվականի փետրվարի 28-ին։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ Ռուսաստանի մասնակցությունը Եվրոպայի խորհրդին ներկայիս տեսքով անիմաստ է։ «Մենք մեր քայլերն արեցինք, բացատրեցինք։ Այն տեսքով, որով այսօր գոյություն ունի այս կազմակերպությունը, Ռուսաստանի Դաշնությունն այնտեղ անելիք չունի»,- ասել է Զախարովան։
Կարծիքներ