Ֆիլիպիններում «Նալջի» փոթորիկը խլել է 121 մարդու կյանք
Ավելի քան 3,18 միլիոն մարդ տուժել է Նալջի արևադարձային փոթորկի հետևանքով, որը հարվածել է Ֆիլիպիններին։ Չորեքշաբթի օրը հրապարակված Ռիսկերի կանխարգելման և բնական աղետների վերացման ազգային խորհրդի զեկույցի համաձայն՝ աղետի զոհ է դարձել 121 մարդ։
Գործակալության տվյալներով՝ 869,2 հազար տեղահանվածներ գտնվում են 2,9 հազար տարհանման կենտրոններում։ Ավելի քան 347,4 հազար մարդ նախապես լքել է տները։ Առնվազն 103 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, 36-ը անհետ կորած է համարվում։ Հանրապետության 13 մարզերում գրանցվել է տարերքի ազդեցության հետ կապված ավելի քան 1,33 հազար միջադեպ, այդ թվում՝ ջրհեղեղներ և սողանքներ։
Փոթորիկը վնասել է 9,19 հազար տուն և ավերել 2,1 հազարը, 141 ենթակառուցվածքային օբյեկտների վնասը գնահատվում է 896,8 միլիոն պեսո (15,4 միլիոն դոլար): Աղետի հետեւանքով վնասվել է 480 ճանապարհ եւ 121 կամուրջ։ 297 քաղաքներում էլեկտրաէներգիայի անջատումներ են գրանցվել, սակայն 149-ում այն արդեն վերականգնվել է, 41 համայնքներում կապի, 12-ում՝ ջրամատակարարման խնդիր կա։
Դասերը դադարեցվել են 659 ուսումնական հաստատություններում և աշխատանքները 230 ձեռնարկություններում։ Արտակարգ դրության մեջ է 164 քաղաք և քաղաքապետարան։ Գյուղատնտեսությանը հասցված վնասը գնահատվում է 1,28 միլիարդ պեսո (21,99 միլիոն դոլար): Կառավարությունն արդեն 71,59 մլն պեսո (1,22 մլն դոլար) է հատկացրել օգնության համար։
Կարծիքներ