Գառնի գյուղում գործող ֆերմաներից մեկում ծառից կախված հայտնաբերվել է 30-ամյա տղամարդու դի
Փետրվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Գառնի գյուղի Գառնու բժշկական ամբուլատորիայից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գառնիի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է նշված գյուղի ֆերմաներից մեկը, որտեղ ծառից կախված հայտնաբերել են տղամարդու դի։
Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Տարածքը պարեկները սահմանազատել։
Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ՝ 30-ամյա Ն. Ս-ն է։
Գ. Շամշյանի տեղեկություններով, նա ամուսնացած էր, խնամքին ուներ 2 անչափահաս երեխա։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Կարծիքներ