Լոս Անջելեսում ոստիկանները կրակել են կեղծ ատրճանակով տղամարդու վրա

Լոս Անջելեսում ոստիկանները կրակել են կեղծ ատրճանակով տղամարդու վրա

Լոս Անջելեսում ոստիկանները կրակել են կեղծ ատրճանակով տղամարդու վրա: Ըստ AP-ի, ոստիկանությունը ժամանել է Հոլիվուդի բուլվար հաղորդումներից հետո այն մասին, որ Փառքի ծառուղում զենքով տղամարդ էր քայլում: Առնվազն մեկ ականատես հայտնել է, որ տեսել է, թե ինչպես է նա ատրճանակ ուղղում ինչ-որ մեկի վրա:

Ոստիկանությունը չի հայտնել, թե որն է եղել կրակոցների պատճառը կամ արդյոք նախ իրավիճակի լարվածությունը մեղմելու մեթոդներ են կիրառվել: Կեղծ ատրճանակը հայտնաբերվել էր դեպքի վայրում:

Հրաձգությունը քաոս էր առաջացրել բանուկ փողոցում:

Տղամարդը, ում անունը չի հաղորդվում, մահացել է հիվանդանոցում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում