Պակիստանում տեղատարափ անձրևները հեղեղել են փողոցները
Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում տեղացած հորդառատ անձրևները հանգեցրել են փողոցների հեղեղման։ Բնության տարերքն առնվազն 2 մարդու կյանք է խլել։ Այս մասին հայտնում է GEO TV հեռուստաալիքը։
Հեղեղված կոյուղուց դուրս եկած ջրերը լցվել են քաղաքի փողոցները։
Մայրաքաղաքի իշխանությունները բնակիչներին հանգստության կոչ են արել, ինչպես նաև սահմանափակել երթևեկությունը։
Վնասվել են մի քանի տասնյակ ավտոմեքենաներ․ հաշված ժամերի ընթացքում քաղաքում գրանցվել է ավելի քան 30 մմ տեղում։ Մայրաքաղաքի որոշ շրջաններում ջուրը հասել է տների առաջին հարկերին։
Տներից մեկում գտնված կինը 4 երեխաներից մեկի հետ մահացել է, մյուսներին հաջողվել է փրկել։ Բնության տարերքի հետևանքների դեմ պայքարում ներգրավվել է բանակը․ զինվորականներն օգնում են մաքրել փողոցներն ու գտնել անհետ կորածներին։
Կարծիքներ