ՀԱՊԿ առաքելությունը կայցելի Հայաստան՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակը գնահատելու նպատակով

ՀԱՊԿ առաքելությունը կայցելի Հայաստան՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակը գնահատելու նպատակով

Սեպտեմբերի 15-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելությունը կայցելի Հայաստան։

Այդ մասին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

Կառույցը սկսել է իրականացնել սեպտեմբերի 13-ին գումարված Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի պայմանավորվածությունները, որոնք վերաբերել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակը գնահատելու նպատակով ՀՀ առաքելություն ուղարկելուն և կազմակերպության անդամ պետությունների ղեկավարներին մանրամասն հաշվետվության ներկայացմանը։

Առաքելության կազմում կլինեն ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչներ, որոնք կազմակերպության քարտուղարության աշխատակիցներ են և ՀԱՊԿ միացյալ շտաբի զինվորականներ։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի այցը Հայաստան ծրագրվում է հաջորդ շաբաթ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում