Զոհվածների աճյունների ու մասունքների պահպանման համար կառուցվում են սառնարաններ
Ինչպես ավելի վաղ հայտնել էիք, Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն պարզելու՝ որ պատասխանատու պաշտոնյայի անփույթ գործողությունների հետեւանքով է առաջացել Աբովյանում դիերի, մասունքների պահման պայմանների խնդիր:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախկինում հաշվի առնելով զոհված զինծառայողների հարազատների մտահոգությունները դիերի պահման պայմանների վերաբերյալ՝ հանձնարարականներ է տվել պատասխանատու գերատեսչություններին ապահովել պատշաճ պայմաններ։ Աբովյանում դիերի, մասունքների պահման պայմանների խնդրով ծառայողական քննություն է նշանակվել:
Մեր տեղեկություններով Աբովյանում պահվող դիերն արդեն տեղափոխվել են պատշաճ պահպանման վայր, ավելին՝ զոհվածների աճյունների ու մասունքների պահպանման համար կառուցվում են նոր սառնարաններ։
Աղբյուրը՝ ArmeniaNews
Կարծիքներ