Բաքուն ակնհայտորեն ագրեսոր է այս հակամարտությունում. Փարիզի քաղաքապետ
Պաշտոնական Բաքուն ակնհայտորեն ագրեսոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, որին աջակցում է Թուրքիան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին Nouvelles d`Armenie-ին տված հարցազրույցում հայտարարել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:
«Ուստի Բաքվի ռեժիմը շատ մեծ պատասխանատվություն է կրում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի աջակցությամբ պետք է որոշվի Ղարաբաղի և նրա ժողովրդի ապագան: Հուսով եմ, որ նրանք կարող է հնարավորինս արագ դադարեցնել հակամարտությունը և բանակցություններ սկսել տարածաշրջանում տևական և արդար խաղաղության հասնելու համար: Հանգստյան օրերին ձեռք բերվեց հումանիտար զինադադարի համաձայնություն, որը, հուսով եմ, կիրականացվի, ի տարբերություն նախորդ շաբաթվա հրադադարի, որը խախտվել է բազմաթիվ անգամ: Պատերազմը երբեք լուծում չէ, իսկ Լեռնային Ղարաբաղի դեպքում այն ցավալի է և դարավոր հիշողություններ է արթնացնում»,- ասել է Անն Իդալգոն:
Կարծիքներ