Վրաստանի իշխանությունները պատրաստ են Սահակաշվիլիին տեղափոխել Գորիի զինվորական հոսպիտալ
Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն երկրի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին առաջարկել Է բուժումը շարունակել Գորիի զինվորական հոսպիտալում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ներկայում Սահակաշվիլին գտնվում Է Ռուսթավ քաղաքի թիվ 12 բանտի Թբիլիսիում գտնվող թիվ 18 բանտարկյալների հիվանդանոցում: Նախօրյակին, հացադուլի 49-րդ օրը, նախկին նախագահը կորցրել Է գիտակցությունը եւ տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք: Նրան մայրաքաղաքի բանտարկյալների հիվանդանոց Էին տեղափոխել Ռուսթավի քաղաքից նոյեմբերի 8-ին, որտեղ նա պատիժ Էր կրում թիվ 12 բանտում: Սահակաշվիլին ինքը, նրա փաստաբանը եւ անձնական բժիշկը արդեն մի քանի շաբաթ պնդում են, որպեսզի նրան քաղաքացիական բազմապրոֆիլ կլինիկա տեղափոխեն:
Նույն այդ կարծիքին են մի խումբ բժիշկներ, որոնք հրավիրվել Էին Վրաստանի ժողովրդական պաշտպանի կողմից, եւ որոնք Սահակաշվիլիին հետազոտել են նոյեմբերի 16-ին: «Մենք առաջարկում ենք նրան տեղափոխել պաշտպանության նախարարության Գեորգի Աբրամիշվիլիի անվան զինվորական հոսպիտալ: Դա այն վայրն Է, որտեղ նրա առողջությունն ու կյանքը առավելագույնս պաշտպանված կլինեն պետության կողմից»,-ասել Է Բրեգաձեն: Նա պարզաբանել Է, որ ներկայում պահանջվում Է հենց բանտարկյալի համաձայնությունը:
Դրա հետ մեկտեղ նախարարն ընդդիմությանը նախազգուշացրել Է Սահակաշվիլիին տեղափոխմանը խոչընդոտելու հետեւանքների մասին: «Ընդդիմախոսների կողմից ցանկացած սադրանքի դեպքում, որը կարող Է խանգարել Սահակաշվիլիին կլինիկա տեղափոխելուն կամ բուժանձնակազմի աշխատանքին, նրան կվերադարձնեն թիվ 18 հաստատություն»,-ասել Է Բրեգաձեն: Նա նաեւ հավելել Է, որ բուժումն ավարտելուց հետո Սահակաշվիլիին կվերադարձնեն Ռուսթավի բանտ: Սահակաշվիլին սեպտեմբերի 29-ին գաղտնի հատել Էր Վրաստանի սահմանը եւ ձերբակալվել հոկտեմբերի 1-ին: Հայրենիքում նա հեռակա կարգով վեց տարվա բանտարկության Էր դատապարտվել երկուական քրեական գործերով: Նրա դեմ եւս երեք գործ գտնվում Է հետաքննության փուլում: Նախկին նախագահն իր դեմ բոլոր մեղադրանքները համարում Է կեղծ, իսկ իրեն՝ քաղբանտարկյալ, հաղորդել Է Sputnik-ը:
Կարծիքներ