Գուգարքի ոստիկանները 18 կաղնու ապօրինի հատման դեպք են բացահայտել
ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժինը հոկտեմբերի 23-ին օպերատիվ տեղեկություն է ստացել, որ Լոռու մարզի Լեռնաջուր գյուղի հարակից անտառից ապօրինի հատել են կաղնիներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, պարզվել է, որ նույն օրը Լեռնաջուր գյուղի 38-ամյա բնակիչը գյուղի հարակից անտառից բենզասղոցի գործադրմամբ ապօրինի հատել է տարբեր տրամագծի 18 կաղնի:
«Լեռնաջուրցին ներկայացրել է բենզասղոցը, իսկ փայտանյութը ի պահ է հանձնվել Վանաձորի անտառապետությանը:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական վարչություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ