Աշխարհի 10 ամենահեռանկարային մարզիչները
Իսպանական As-ը կազմել է մինչև 45 տարեկան ամենահեռանկարային մարզիչների ցուցակը:
Առաջին տեղում է գերմանական «Լայպցիգի» 33-ամյա գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը: Երկրորդ տեղը զբաղեցնում է պորտուգալական «Բրագան» գլխավորող 35-ամյա Ռուբեն Ամորիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Մոսկվայի «Սպարտակի» ներկայացուցիչ Դոմենիկո Տեդեսկոն:
Տասնյակում են նաև Միկել Արտետան («Արսենալ»), Դիեգո Մարտինեսը («Գրանադա»), Ժյուլյեն Ստեֆանը («Ռեն»), Ռոբերտո Դե Ձերբին («Սասուոլո»), Ջենարո Գատուզոն («Նապոլի»), Մարկո Ռոզեն («Բորուսիա Մյոնխենգլադբախ») և Սիմոնե Ինձագին («Լացիո»):
Կարծիքներ