Մենք չէինք գնացել ՆԱՏՕ-ի զորք Հայաստան բերելու, մեզ քննարկող շրջանակներին էլ էր դա հայտնի. Միրզոյան
«Մենք չէինք գնացել ՆԱՏՕ-ի զորք Հայաստան բերելու ու դա չստացվեց»։
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
«Հետաքրքիր էր դիտարկել, թե ապրիլի 5-ի հանդիպման շուրջ ինչպես են որոշ նարատիվներ համահունչ զարգացվում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի որոշ շրջանակներում։
Մեկ անգամ ևս ասում եմ, որ ապրիլի 5-ին քննարկվել ու ընդունվել է այն հայտարարությունը, որը Հայաստանը պատրաստվում էր ունենալ։ Չի եղել այլ բաղադրիչ, որը քննարկել ենք, չի ստացվել։
Մենք չէինք գնացել ՆԱՏՕ-ի զորք Հայաստան բերելու ու դա չստացվեց։ Այդ շրջանակներին էլ հայտնի էր, որ նման բան չի բանակցվելու։ Միտումնավոր էին տարածում, որ հետո ասեին՝ կամ մեր ջանքերի արդյունքում չստացվեց, կամ իշխանությունը չկարողացավ»,-նշել է Միզոյանը։
ԱԳ նախարարը ևս մեկ անգամ կրկնել է, որ այդ հանդիպումը ուղղված չի եղել որևէ երրորդ երկրի դեմ։
«Հայաստանի Հանրապետությունը, որպես ինքնիշխան պետություն, իրավունք ունի խորացնել հարաբերություններն այն երկրի կամ կողմի հետ, որի հետ ուզում է։ Չեմ ուզում մեկնաբանել արձագանքները։ Արդյունքներն էլ հանդիպման ցույց են տալիս, որ որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ»,- եզրափակել է Միրզոյանը։
Կարծիքներ