Մերկելը պատվաստվել է AstraZeneca պատվաստանյութով
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ստացել է AstraZeneca կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին բաղադրիչը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:
«Այսօր ես ստացա AstraZeneca դեղամիջոցի առաջին պատվաստումը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր մասնակցում են պատվաստումների արշավին և բոլորին, ովքեր պատվաստվում են: Պատվաստումը համաճարակը հաղթահարելու բանալին է»,- ասվում է կանցլերի տարածած հաղորդագրության մեջ:
Գերմանիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումը սկսվել է դեկտեմբերի վերջին, որի ընթացքում բնակչության մոտ 18%-ը՝ մոտ 15 միլիոն մարդ ստացել է դեղամիջոցի առաջին դոզան։
Կարծիքներ