Վլադիվոստոկի շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել

Հրդեհը տեղի է ունեցել Վլադիվոստոկի ամենահին շուկաներից մեկում հոկտեմբերի 26-ի առավոտյան, հրդեհի մակերեսը կազմում է 400 քմ/մ, կա հրդեհի տարածման վտանգ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության Պրիմորիեի երկրամասի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։
«Հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով ժամը 10:29-ին Վլադիվոստոկի հրշեջ ծառայությունը հաղորդագրություն է ստացել Օկեանսկի պողոտայի Նեկրասովսկի շուկայում բռնկված հրդեհի և հրդեհի տարածման սպառնալիքի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Շուկան գտնվում է բնակելի թաղամասի գլխավոր խաչմերուկի մոտ։ Սոցցանցերում ականատեսների կողմից հրապարակված լուսանկարում երևում է, որ շուկայի տանիքի վրա սև ծուխ է լցված:
Շուկայի ուղղությամբ խոշոր տրանսպորտային խաչմերուկից ելքը արգելափակվել է։
Պրիմորիեի քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ տեղում աշխատում են հրշեջ-փրկարարական ջոկատները, ներգրավված է մոտ 40 մարդ և 11 տեխնիկա։ Այրման տարածքն ավելացել է մինչև 700 քառ. Ժամը 11:28-ին (Մոսկվայի ժամանակով 04:28-ին) հայտարարվել է հրդեհի տեղայնացում։
Կարծիքներ