Կլինեմ վարչապետի թեկնածու, կմասնակցենք ԱԺ ընտրություններին. Հայկ Մարության

Կլինեմ վարչապետի թեկնածու, կմասնակցենք ԱԺ ընտրություններին. Հայկ Մարության

Բնականաբար առաջադրվելու եմ, որպես վարչապետ:

Այս մասին այսօր ասել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, արդյոք նա կառաջադրվի, որպես վարչապետ:

 

«Բազմիցս ասել եմ, առաջին անգամ չէ, մեր աջակիցները բազմաթիվ խնդրանքներ և պահանջներ ունեն, որ ստեղծենք կուսակցություն, մենք արդեն այս պրոցեսի մեջ ենք, շուտով կհայտարարենք, ունենք կուսակցություն և բնականաբար մեր կուսակցությունը՝ կապ չունի նորաստեղծ թե արդեն գործող, անպայման պետք է մասնակցի Հայաստանի հանրապետության բոլոր կարևորագույն քաղաքական պրոցեսներին:

Անպայման պատրաստվելու ենք 2026 թվականի ընտրություններին, եթե չլինի արտահերթ, որովհետև դրա մասին անընդհատ խոսակցություններ են գնում: Քանի, որ ես մեր կուսակցության ղեկավարն եմ , այո, ես առաջադրվելում եմ, որպես թեկնածու»,- ասել է նա:

Նշենք, որ այսօր Երևանի ավագանու արտահերթ նիսին Հայկ Մարությանին զրկեցին Երևանի ավագանու մանդատից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում