Էդմոն Մարուքյանը վերջին շրջանում ակտիվորեն նոյեմբերի 9-ի փաստաթուղթ է գովազդում. Արսեն Թորոսյան
Շատերը նկատած կլինեն, որ մեր նախկին գործընկեր Էդմոն Մարուքյանը վերջին շրջանում ակտիվորեն նոյեմբերի 9-ի փաստաթուղթ է գովազդում ու առաջխաղացնում, ու ես թեև զարմանքս կորցնելու եզրին եմ մեր քաղաքական համակարգում հնչած որոշ մտքերի ու կոչերի հանդեպ, բայց կրկին անկեղծորեն զարմանում եմ։ Այդ մասին ասված է ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանի Ֆեյսբուքի էջում:
«Պարոն Մարուքյանն ասում է, որ պետք է պահանջենք այդ փաստաթղթի կետերի կատարում՝ հավանաբար մոռանալով, որ այդ փաստաթղթի ստորագրման պահից ինչքան ուժ ունեինք հենց դա էինք անում, բայց իրականությունը եղավ հակառակը։ Ստորագրումից շատ չանցած մյուս երկու կողմերը՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը, սկսեցին խախտել այդ փաստաթուղթը։ Զարմանալ կարելի է, թե ինչպես կարել է այսքանը չհիշել։
Ինչպե՞ս կարելի է մոռանալ Խծաբերդը, Փարուխը, Լաչինի միջանցքի բլոկադան, գերիներին հետ չտալը։ Թե՞ լավ էլ ամեն ինչ նա հիշում է, բայց այլ օրակարգ է առաջ տանում։
Իսկ կարո՞ղ է ռուսական զորքերի վերադարձն ու ռուսական վերահսկողության տակ միջանցքն է այդ օրակարգը։ Չէ՛, չէ՛, չեմ պնդում, որ պարոն Մարուքյանը մեզ կրկին ռուսական լծի տակ է ուզում վերադարձնել ու մեր սուվերեն տարածքից զիջումներ անել նրանց, պարզապես բարձրաձայն մտածում եմ։
Հ.Գ. Երբեք չէի մտածի, որ հայտնի «երրորդ ճանապարհը» մեր սուվերեն տարածքից զիջված միջանցքն է»,- նշված է գրառման մեջ։
Կարծիքներ