Բորելն ասել է, որ Եվրամիությունը չի կարող միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Բորելն ասել է, որ Եվրամիությունը չի կարող միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Եվրամիությունը չի կարող միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում. Երեքշաբթի երեկոյան գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ։

«Ոչ, ռուսները դա չեն ընդունի, ինչպես մենք չենք ընդունի Ռուսաստանին որպես միջնորդ»,- ասել է Բորելը` պատասխանելով հարցին, թե Եվրամիությունը կարո՞ղ է միջնորդի դեր խաղալ ռուս-ուկրաինական բանակցություններում։ Միաժամանակ նա հավելել է, որ «Չինաստանը նույնպես հարմար չէ, քանի որ կողմնակալ է»։ «Թուրքիան այնտեղ շատ լավ աշխատանք է կատարում, երկու կողմերի հետ էլ լավ հարաբերություններ ունի»,- ընդգծել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։

«Լավագույնը, իհարկե, կլինի ՄԱԿ-ը»,- հայտարարել է Բորելը, հավելելով, որ բանակցությունների արդյունքը պետք է որոշեն միայն Ուկրաինան, Ռուսաստանը և միջնորդը։ Միաժամանակ, ինքը՝ քաղաքական գործիչը, չի մեկնաբանել հնարավոր արդյունքները։ «Ես չգիտեմ, դա կախված կլինի նրանից, թե կողմերից յուրաքանչյուրը որքան ուժեղ կլինի»,- ամփոփել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում