Պենտագոնի ղեկավարը հույս ունի հունիսին դեմ առ դեմ հանդիպել Չինաստանի պաշտպանության նախարարի հետ

Պենտագոնի ղեկավարը հույս ունի հունիսին դեմ առ դեմ հանդիպել Չինաստանի պաշտպանության նախարարի հետ

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ասել է, որ անհամբերությամբ սպասում է Սինգապուրում Շանգրի-Լա Դիալոգ ֆորումի շրջանակներում չինացի գործընկեր Վեյ Ֆենհեի հետ հունիսին կայանալիք դեմ առ դեմ հանդիպմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով նրա հայտարարությանը։

«Ես նրան կտեսնեմ հունիսին Շանգրի-Լա Դիալոգում»,- ասել է Օսթինը։

Օսթինն ընդգծել է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը գիտակցում են կապի պահպանման և հաղորդակցության բաց ուղիների կարևորությունը։ Նա նշել է, որ ապրիլի վերջին հեռախոսազրույց է ունեցել Վեյ Ֆենհեի հետ։

«Մենք միասին ցանկանում ենք վստահ լինել, որ աշխատում ենք տարածաշրջանում անվտանգության և կայունության խթանման ուղղությամբ: Ուստի, ես ակնկալում եմ, որ ոչ հեռու ապագայում կրկին շփումներ կունենանք նրա հետ», - ասել է Պենտագոնի ղեկավարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում