Հայաստանը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում. Օդի ջերմաստիճանը կնվազի
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ մարտի 11-12-ը հանարապետությունը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Մարտի 11-ին լեռնային և նախալեռնային գոտիներում, մարտի 12-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ, լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
«Հանրապետության կենտրոնական լեռնային և նախալեռնային շրջաններում մարտի 11-12-ը սպասվում է ձյան ծածկի ավելացում 40-50 սմ-ով։ Մարտի լույս 13-ի գիշերը և առավոտյան եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն»,- ասված է հաղորդագրությունում:
Հանրապետության տարածքում մարտի 10-ի ցերեկը, 13-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 11-12-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ՝ 11-ին լեռնային և նախալեռնային շրջաններում, 12-ին հանրապետության ողջ տարածքում ձյան տեսքով։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, մարտի 12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 11-12-ի ցերեկը կնվազի 8-10, 13-ի գիշերը ևս 9-10 աստիճանով։
Երևան քաղաքում մարտի 10-ի ցերեկը, 13-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 11-12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 11-ին ձնախառն անձրևի, 12-ին ձյան տեսքով:
Կարծիքներ