Փորձում ենք հարկատուների միջոցները ծախսել արդյունավետ. Քերոբյանը՝ աշխատակիցների օպտիմալացման մասին
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն անդրադարձավ նախարարության մարզային կառույցների արդեն նախկին աշխատակիցների օպտիմալացման խնդրին: Վերջիններս բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի առջև:
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Քերոբյանը նշեց, որ փորձում են ստեղծել որքան հնարավոր է բարձր արժեք և հարկատուների միջոցները ծախսել արդյունավետ:
«Այդ գործողությունների արդյունքում լինում են, իհարկե, փոփոխություններ։ Նախարարության բոլոր կառույցներում փոփոխություններ են արվում։ Որոշ բաժիններ, որոնք արդեն արդիական չեն, փակվում են, որոշ բաժիններ, որոնք պետք է ստեղծվեն՝ ստեղծվում են», - ասաց Քերոբյանը:
Կարծիքներ