Աֆղանստանում չպայթած զինամթերքի հետևանքով չորս երեխա է մահացել
Չորս երեխա է զոհվել Աֆղանստանի հարավային Քանդահար նահանգում չպայթած հրետանային արկի պայթյունի հետևանքով։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին շաբաթ օրը հայտնել է TOLOnews հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։
Ողբերգությունը տեղի է ունեցել Շահ-Վալի-Կոտ թաղամասում։ Նախնական տվյալներով՝ երեխաները խաղում էին զինամթերքի հետ։
Հեռուստաալիքը չի պատճառաբանել, թե ինչու արկը ժամանակին չի ոչնչացվել։
Կարծիքներ