Ուգոչուկվու Իվուն չի մասնակցի Կոսովոյի և Չեխիայի հետ հանդիպումներին
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը կրկին կորուստ ունի ընկերական խաղերից առաջ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Ուգոչուկվու Իվուն մարտի 20-ին ժամանել է հավաքականի ճամբար, անցկացրել է թեթև մարզում և հանձնել բժշկական թեստեր:
Քանի որ Իվուն քառագլուխ մկանի վնասվածքի պատճառով գտնվում է ֆունկցիոնալ ոչ բավարար մարզավիճակում, ազգային հավաքականի մարզչական շտաբը որոշել է նրան չընդգրկել առաջիկա երկու հանդիպումներին պատրաստվող ֆուտբոլիստների հայտացուցակում:
Իվուի փոխարեն ազգային հավաքական է հրավիրվել Հայաստանի Մ-21 հավաքականի և «Վան»-ի կիսապաշտպան Էդգար Փիլոյանը:
Կարծիքներ