Արարատ Զուրաբյանի կոչը՝ Նիկոլ Փաշինյանին ու Վազգեն Մանուկյանին

Արարատ Զուրաբյանի կոչը՝  Նիկոլ Փաշինյանին ու Վազգեն Մանուկյանին

ԿԱՐԾՈՒՄ ԵՄ ԿԱՐԵՎՈՐ Է

Խոսքս ուղված է մեր ամբողջ հասարակությանը, բայց հատկապես Նիկոլ Փաշինյանին ու Վազգեն Մանուկյանին։ Չլինելով ՀՀ ամենակարգապահ քաղաքացին, խնդում եմ, կոչ արեք Ձեր բոլոր կողմնակիցներին, հրապարակային կոչով հանդես եկեք, խնդրեք, պահանջեք դադարեցնել համատարած հայհոյանքը, հավատացեք, դա միայն օգուտ կբերի։ Այն, ինչ կատարվում է սոցիալական ցանցերում ու ընդհանրապես մեր կյանքում, ոչ մեկի պատիվ չի բերում։ ՈՒզում եմ դիմել մեր բոլոր հայրենակիցներին ՝ այդ հայհոյանքը ճաշակում են նաեւ մեր փոքրիկները, իմ ու ձեր ընկերոջ, հարեւանի ու բարեկամի երեխաները։ Չեմ հավատում , որ մեր քաղաքում ու ընդհանրապես երկրում իրեն հարգող մի տղա կա, որը կհայհոյի իր ընկերոջ մոր կամ քրոջ ներկայությամբ, բայց հաշվի առեք, որ նրանք նույնպես օգտվում են սոց ցանցերից ու ընդհանրապես, եթե մենք ապրելու իրավունք ունեցող ազգ ենք, ապա ուժ կգտնենք մեր մեջ գոնե այս մեկ հարցում լինել միասնական։

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ Արարատ Զուրաբյան

Հետևեք մեզ նաև Տելեգրամում