Աստղագետները հունվարի 23-ին մագնիսական փոթորիկ են կանխատեսել
Աստղագետները հունվարի 23-ին մագնիսական փոթորիկ են կանխատեսում։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։
Ըստ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճյուղի Արեգակնաերկրային ֆիզիկայի ինստիտուտի՝ մագնիսական փոթորիկն իր առավելակետին կհասնի հունվարի 23-ի ժամը 06:00-ին (Երևանի ժամանակով 07:00-ին) և 12:00-ին (Երևանի ժամանակով 13:00-ին): Իրադարձության մակարդակը գնահատվում է որպես G1՝ թույլ փոթորիկ:
Հետագա 27 օրվա ընթացքում մագնիսական փոթորիկներ չեն կանխատեսվում։
Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի Հելիոերկրաֆիզիկական ծառայության տվյալներով՝ Արեգակի վրա ամենաբարձր դասի բռնկումը տեղի է ունեցել հունվարի 1-ին։ Գիտնականներն աստղի վրա գրանցել են X5.0/3B դասի բռնկում՝ 32 րոպե տևողությամբ:
Կարծիքներ