Դեսպան Հովակիմյանը Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահին է ներկայացրել տարածաշրջանում վերջին զարգացումները

Դեսպան Հովակիմյանը Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահին է ներկայացրել տարածաշրջանում վերջին զարգացումները

Մայիսի 17-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունել է Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլը։ Այս մասին հայտնել են Պրահայում ՀՀ դեսպանությունից:

Դեսպանը Սենատի նախագահին մանրամասն ներկայացրել է տարածաշրջանում վերջին զարգացումները, դրանց հետևանքները և առկա մարտահրավերները։

Մայիսի 19-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին հյուրընկալել են Չեխիայի ազգային գրադարանի գլխավոր տնօրեն Տոմաշ Ֆոլտինը և գլխավոր տնօրենի գիտության, հետազոտության և միջազգային համագործակցության հարցերով տեղակալ Ադոլֆ Կնոլլը։

Զրուցակիցներն անդրադարձել են Չեխիայի և Հայաստանի ազգային գրադարանների միջև համագործակցության հարուստ փորձին և քննարկել հետագա գործակցության ու համատեղ նախաձեռնությունների հեռանկարները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում