Գունավոր մետաղների գներ
Լոնդոնի մետաղների բորսայի հունվարի 31-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինն աճել է 2.10%-ով և կազմել 2644.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.14%-ով և կազմել 9222.50 դոլար, կապարի գինը նվազել է 1.07%-ով և կազմել 2136.50 դոլար, նիկելի գինն աճել է 3.85%-ով և կազմել 30344.00 դոլար, անագի գինը նվազել է 1.07%-ով և կազմել 29490.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.65%-ով և կազմել 3389.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 2.20%-ով և կազմել 75860.97 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 49000.00 դոլար:
Գների չափման միավորը տոննան է:
Կարծիքներ