Կրակոցներ են հնչել Երևանում. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր` Ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հասրաթյան փողոցում կրակոցներ են հնչել, և կա վիրավոր։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ պարզվել է, որ կրակոցները հնչել են Հասրաթյան 8 շենքի տարածքում, որտեղից մեկ հոգու շտապօգնության բժիշկները տեղափոխել են հիվանդանոց։
Պարեկները սահմանազատել են տարածքը և սպասում են՝ մինչև ժամանեն ոստիկանության փորձաքրեագետներն ու Քննչական կոմիտեի խումբը։ Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը։
Կարծիքներ