Հրապարակվել են Ֆրանսիայի ԱԺ ընտրությունների առաջին փուլի արդյունքները
Մարին Լը Պենի ծայրահեղ աջ «Ազգային միավորումը» հաղթանակ է տանում Ֆրանսիայի խորհրդարանի արտահերթ ընտրության առաջին փուլում: Այս մասին հայտնում է երկրի ներքին գործերի նախարարությունը:
Նշվում է, որ միավորմանն իր աջակցությունն է հայտնել ընտրողների 32,2%-ը:
Երկրորդ տեղում ձախ կուսակցությունների նորաստեղծ «Նոր ժողովրդական ճակատն» է, որի օգտին քվեարկել է ֆրանսիացիների 29,1%-ը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին՝ հանուն հանրապետության» կոալիցիան զբաղեցրել է երրորդ հորիզոնականը՝ ձայների 21,5%-ով:
Տեղեկացնենք՝ Ֆրանսիայի խորհրդարանի արտահերթ ընտրության երկրորդ փուլը նշանակված է հուլիսի 7-ին:
Կարծիքներ