«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներն այցելել են ԵՊՀ
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» երկշաբաթյա ուսումնաճանաչողական ծրագրի շուրջ 120 պատանի այցելել է Երևանի պետական համալսարան: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն։
Մայր բուհի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը ողջունել է սփյուռքահայ պատանիների այցը և հույս հայտնել, որ նրանցից շատերը կվերադառնան Հայաստան և կսովորեն հենց ԵՊՀ-ում: 8 երկրից ժամանած պատանիներին բուհի գործունեությանը ծանոթացնելու նպատակով ԵՊՀ Ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպել է շրջայց: Մասնակիցներն այցելելել են ԵՊՀ պրոֆեսոր Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարան և ԵՊՀ մշակույթի կենտրոն։ Վերջինիս տնօրեն Կարինե Դավթյանը ներկայացրել է գործող խմբերն ու մշակութային ծրագրերը, կենտրոնի բազմաժանր գործունեությունը: Սփյուռքահայ պատանիները նաև հետևել են ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախմբի և պարային համույթի, «YSU band»-ի ելույթներին:
Նշենք, որ «Քայլ դեպի տուն» ծրագիրն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության և «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի, ինչպես նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի, ՀԲԸՄ վիրտուալ համալսարանի, «Վորլդ Վիժն», «Արտա Տուր» կազմակերպությունների, «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի աջակցությամբ:
Կարծիքներ