Արևմուտքը Ուկրաինային 2 մլրդ դոլար աջակցություն է հատկացրել
«Արևմուտքի երկրները վերջին օրերին Ուկրաինային 2 մլրդ դոլար տնտեսական օգնություն հատկացնելու մասին որոշում են կայացրել»,- այս մասին, RT-ի փոխանցմամբ, հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։
Նրա խոսքերով, այսպիսի աջակցութունը հանդիսանում է Ուկրաինայի տնտեսական և ֆինանսական կայունության ազդակ։
Ավելի վաղ Եվրախորհրդարանը հավանության էր արժանացրել Ուկրաինային 1,2 մլրդ եվրո արժողության աջակցության նոր փաթեթի տրամադրման մասին որոշումը։
Կարծիքներ