Փարաքարում հունիսին կատարված սպանության գործով մեղադրվողը հայտնաբերվել է

Փարաքարում հունիսին կատարված սպանության գործով մեղադրվողը հայտնաբերվել է

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ամիսներ տևած հետևողական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 11-ին տեղեկություններ են ստացել առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Գլխավոր վարչության ծառայողները տեղեկություններն իրացրել են վաղ առավոտյան Վաղարշապատի բաժնի գործընկերների հետ։ Երևանի Ազատամարտիկների փողոցում հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքի բնակիչ 33-ամյա մի տղամարդ։

Նա հետախուզվում էր քրեական օրենսգրքով նախատեսված մի քանի հանցանքի, այդ թվում՝ մի խումբ անձանց կողմից այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության մեղադրանքով: Խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Հիշեցնենք՝ հունիսի 23-ին Փարաքարում մեքենա էր պայթել, իսկ մոխրակույտի վերածված մեքենայի 36-ամյա վարորդը՝ մահացել:

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության՝ Փարաքարում տեղի ունեցած մեքենայի պայթյունը եղել էր կանխամտածված. տեղադրված էր եղել պայթուցիկ սարք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում